|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ատենախոսական խորհուրդները, որոնք հաստատում են ցածր մակարդակ ունեցող ատենախոսություններ, պետք է փակվեն. հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը. հաղորդում է РИА «Новости»-ն:
Բանն այն է, որ մի շարք մասնագիտությունների գծով ատենախոսական խորհուրդներ կան, որոնք «ուղղակի թույլատրում են սարսափելի աշխատանքների հաստատումը»: Այս խորհուրդների աչքից «վրիպում» են գրագողության տարրեր պարունակող ատենախոսություններ:
Վարչապետը խոստացել է այս թեմայով քննարկում կազմակերպել: Իսկ ավելի վաղ նա հայտարարել էր, որ ատենախոսությունները ոչ միայն հասանելի պետք է լինեն բոլորի համար, այլև հնարավորություն պետք է ստեղծել դրանց որակը որևէ ծրագրի միջոցով ստուգելու, հասկանալու համար:
Մեդվեդևը նշել է, որ այս գործընթացը պետք է սկսել նախ ատենախոսություններից, ապա անցնել մյուս գիտական աշխատանքներին: Հակառակ դեպքում` այս գործընթացը բերելու է գիտնականների անվան և գիտական աստիճանների վարկաբեկման: