|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պիկասոյի վեց ստեղծագործությունները գրանցվել են գողացված թանկարժեք գործերի ցուցակում: Իսպանիայի ոստիկանությունը հույս ունի հայտնաբերել դրանք եւ վերադարձնել տերերին:
Խոսքը վերաբերում է Պիկասոյի` 1933 թվականին ստեղծած «Մեծ մեղքեր», «Նախանձ» եւ «Ագահություն» շարքերի աշխատանքների մի մասին. բոլորն էլ արծաթյա շրջանակներով են:
Ցուցակում ընդգրկված են նաեւ ոսկյա զարդեր, ադամանդներ ու զմրուխտներ, մետաղադրամներ, շքանշաններ, հազվագյուտ հնագույն իրեր:
Ինչպես հաղորդում է «Թելեգրաֆը», Իսպանիայի ոստիկանությունը խրախուսում է մարդկանց, որպեսզի գողոնի վերաբերյալ որեւէ տեղեկություն ունենալու դեպքում դիմեն իրենց: