|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Գերմանիայում նոր PolitPlag կայք է ստեղծվել, որը մասնագիտանալու է միայն քաղաքական գործիչների ատենախոսությունների ստուգման բնագավառում: Կայքի նպատակն է պարզել` գրագողությո՞ւն է դա, թե՞ ոչ։ Կայքի հեղինակն է Մարտին Հայդինգսֆելդերնը, ով VroniPlag Wiki համանման ինտերնետային նախագծի հիմնադիրն է. հայտնում է Лента.ру-ն:
Կայքի ստեղծման գաղափարը կապված է տարբեր կուսակցությունների անդամների գիտական աշխատանքներում գրագողության աղմկահարույց դեպքերի հետ, որոնց բացահայտումը հանգեցրեց նրանց գիտական աստիճանից զրկելուն։ Օրերս այդ պատճառով գիտական աստիճանից զրկվել է Գերմանիայի կրթության և գիտության նախարար Անետա Շավանին: