Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեռեւս սուլթան Համիդը պատմական Ատրպատական նահանգը նվաճելու եւ թուրքացնելու մտադրություններ ուներ, սակայն չհաջողեց: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը հարձակում գործեցին Ատրպատականի վրա, սակայն պարտություն կրեցին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը խոսեց այն մասին, թե ինչպես պատմական Ատրպատականը կամ ներկայիս Իրանի Ադրբեջան նահանգն իրենցով անելու համար հարակից տարածքում թուրքերը ստեղծում են երկրորդ թուրքական պետությունը` 1918 թվականին շրջանառության մեջ դնելով արհեստական մի տերմին` Հյուսիսային Կովկասյան Ադրբեջան:
Սա արդեն իսկ ենթադրում էր, որ պետք է լինի նաեւ Հարավային Ադրբեջան, իսկ որտե՞ղ է գտնվում այն. «տրամաբանորեն» դա «Հյուսիսային Ադրբեջանից» հարավ ընկած` Իրանի սահմաններում գտնվող Ադրբեջանն է:
Այսպիսով, իրանական Ադրբեջան նահանգի անվամբ 1918 թվականի մայիսի 28-ին Առանի (Աղվանք) եւ Շիրվանի գավառներում ստեղծվում է Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը:
Արեւելագետ Մհեր Սահակյանը գրում է, թե «Ադրբեջան» անվանումն ընտրված էր, որպեսզի հետագայում հնարավորության դեպքում Իրանից բռնազավթվեր նրա հնագույն մշակութային եւ պատմական կենտրոններից մեկը, որը թյուրքական աշխարհը կապող կարեւորագույն օղակի դեր պետք է խաղար:
Եվ մեջբերում է անում ակադեմիկոս Վ.Վ. Բարտոլդից. «Եթե անհրաժեշտ լիներ ստեղծել այնպիսի մի տերմին, որը կընդգրկեր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքը, ապա նպատակահարմար կլիներ ընտրել Առան անվանումը, սակայն Առան տերմինը չի ընտրվել, որովհետեւ երբ ստեղծվում էր Ադրբեջանի Հանրապետությունը, ենթադրվում էր, որ պարսկական եւ այս Ադրբեջանը պետք է մեկ ամբողջություն լինեն, քանի որ բնակչությունը բավականին նմանություններ ունի» («Իրանական Ադրբեջանի (Ատրպատականի) հիմնահարցը եւ ԽՍՀՄ-ի դիրքորոշումը 1945-1946 թթ.», www.arevelk.info):