Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանն ու նրա եղբայրը, որը Մասիսի ՄՌՈ-ի պետն է, հայտնվել են հերթական սկանդալային պատմության մեջ:
Բանն այն է, որ Սիմոն Կարապետյանը բավականին խոշոր գումար է վերցրել ինչ-որ մեկի գողացված ավտոմեքենան գրանցման միջոցով օրինականացնելու համար, սակայն այդ փողերը համարակալված եւ հատուկ նյութերով մշակված են եղել, ու բռնվել է: Ճիշտ է, Սիմոնը չի ձերբակալվել, բայց իրավապահների հետ հարաբերությունները կարգավորելու համար ստիպված է եղել Կարո Կարապետյանի «Ջիփ»-երից մեկը վաճառել, որից հետո պարզվել է, որ այդ մեքենան էլ է արտերկրից գողացված եղել:
Լուրը պատգամավոր Կարապետյանը, բնականաբար, հերքեց` հիշելով աղբյուրների կանանց, իսկ գողացված մեքենաների մասով էլ ասաց, թե նման խոսակցություններ եղել են նաեւ 2009-ի հոկտեմբերին, դատախազությունը ստուգել է, պարզվել է` նման բան չկա: