Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում դժգոհություն է հասունացել․ աշխատակիցները նեղսրտել են, որ ընկերությունում տարիներ շարունակ գործող ավանդույթներն ու կարգերը չեն պահպանվում: Աշխատակիցները մեզ պատմեցին, որ նախկինում «Գազպրոմ»-ում տոնական օրերին, տարեվերջին կամ տարվա ընթացքում այլ առիթներով պարբերաբար ստացել են պարգեւավճարներ, լրավճարներ:
Սակայն արդեն մի քանի տարի է՝ իրավիճակ է փոխվել․ պարգեւավճարներ չեն ստանում, խրախուսական գումարները վերացել են, միակ բացառությունը մնացել է Ամանորի պարգեւը: Չկա նաեւ աշխատավարձերի բարձրացում, ճիշտ հակառակը՝ աշխատավարձերի իջեցում է եղել ինչպես «Գազպրոմ Արմենիա»-ում, այնպես էլ՝ «Երեւանգազ»-ում:
Աշխատակիցները, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում, պատմում են, որ կոլեկտիվը մտադիր է նամակ հղել Ռուսաստան՝ «Գազպրոմ»-ի գրասենյակ, քանի որ ճշտել են, որ մայր գրասենյակում նախկինում եղած ավանդույթները պահպանվում են` ի տարբերություն Հայաստանի:
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։