|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցել են Եվրոպական խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, եվրոպական հասարակական կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, լրագրողներ: Այդ մասին հայտնում է Artsakhpress-ը:
Միջոցառումների շրջանակներում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես են եկել Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարությամբ և բազմաթիվ ներկաների հետ մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը:
Ծավալվել են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, Արցախի ինքնորոշման իրավական և քաղաքական հիմքերի, ԵՄ-ի դերի ու նշանակության մասին: