|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայաստան են ժամանել Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Հեդեիտո Իտոն և այդ կազմակերպության մենեջեր Տացուրո Մացումուրան: Նրանց այստեղ էր ուղեկցել նախկին մարզիչ` Արարատ Զաքարյանը, ով այժմ բնակվում և աշխատում է Մոսկվայում:
Հյուրերը եղել են Ծիծեռնակաբերդում, ծաղկեպսակ դրել եղեռնի զոհերի հուշահամալիրում, ապա այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, մանրամասն ուսումնասիրել են սահադաշտը:
Նրանց զարմացրել է սահադաշտի լավ որակը:
Առաջիկայում Ճապոնիան մարզաձևի մեծ պատվիրակություն կուղարկի Հայաստան: Գեղասահորդներից բացի կգան մարզական գիտաբժշկական խմբեր և լրագրողներ:
Նրանց կարծիքով Հայաստանի կլիմայական պայմանները շատ հարմար են Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Կարևորում են և այն , որ ընդամենը 1- 1, 5 ժամում Երևանից կարող են հասնել ձմեռային խաղերի մայրաքաղաք: