|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքը 2011 թվականին նվաճել է 2018 թ. փետրվարի 9-25-ը կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի իրավունքը:
Նախապատրաստական ծրագրի մաս է կազմել այս տարի Սոչիում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում 250 հոգուց բաղկացած դիտորդական խումբ գործուղելը:
Կորեական ստուգատեսի կազմկոմիտեի նախագահ Ջին Սուն Կիմը իր հիացմունքն է հայտնել ռուսական մարզահանդեսի կազմակերպվածության կապակցությամբ: Կիմը նաև ասել է, որ նպատակ ունեն չզիջել ռուսներին և Փհենչհանում կօգտագործեն որակի նոր չափանիշներ, տեխնոլոգիաներ և այլն: Ավելին` նպատակ կա Փհենչհանի ընդհանուր մարզահամալիրը դարձնել խաղերի պատմության մեջ ամենակոմպակտը` կենտրոնական հրապարակից բոլոր մրցավայրերը հնարավոր կլինի հասնել առնվազն 30 րոպեում: Բացի այդ` կամավորականները և, ընդհանրապես, կազմկոմիտեի բոլոր աշխատակիցներն ու տեղացիները պետք է հավատարիմ մնան օլիմպիական սկզբունքներին և օրենքներին, ինչպես եղավ Սոչիում:
Աղբյուր` armnoc.am