Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի մայրաքաղաքի առնետների պոպուլյացիան, որը հումորով պատկերված է «Ռատատույ» հիթային մուլտֆիլմում, կատակ չէ քաղաքի բնակիչների համար և կարող է շփոթություն առաջացնել, երբ Փարիզում վառվեն օլիմպիական լույսերը:
«Բոլոր օլիմպիական վայրերը և տոնակատարությունները վերլուծվել են (առնետների առկայության առումով) խաղերից առաջ», - Ֆրանսպրեսին հայտնել է փոխքաղաքապետ Անն-Քլեր Բուտը, որը պատասխանատու է հանրային առողջության համար:
Քաղաքապետարանի կրծողների մասնագետները ոչ միայն հրամայել են մանրակրկիտ մաքրում իրականացնել սննդի մնացորդները հեռացնելու համար, որոնք կարող էին առնետներին դուրս հանել ստորգետնյա որջերից, այլև օբյեկտնների շուրջը փակել են կոյուղու խողովակների ելքերը:
«Այն վայրերում, որտեղ շատ առնետներ կային, խաղերից առաջ թակարդներ տեղադրեցինք», - նշել է Բուն՝ հավելելով, որ կրծողների թիվը նվազեցնելու համար օգտագործվել են ինչպես առնետաորս մեխանիկական թակարդներ, այնպես էլ քիմիական լուծույթներ:
Էյֆելյան աշտարակի հետևում գտնվող այգին, որտեղ կանցկացվի լողափնյա վոլեյբոլի մրցումները, և Լուվրի այգիները, որտեղ այրվելու է օլիմպիական կրակը, հայտնի զբոսախնջույքի վայրեր են և նախկինում առնետներով էին վարակված:
«Ի վերջո, ոչ ոք չպետք է փորձի արմատախիլ անել առնետներին Փարիզից, նրանք օգտակար են կոյուղու համակարգի պահպանման համար», - հավելել է նա: «Գլխավորն այն է, որ նրանք մնան կոյուղում»: