Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբեր 25-ին քննարկման դրված եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Գույքի հարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում առաջարկված փոփոխությունները վերաբերում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն գույքի եւ հողի հարկերից ազատելուն:
«Այս առնչությամբ հասարակության շրջանում, լրատվամիջոցներում ընթացող քննարկումների եւ հնչող քննադատության առիթով հարկ ենք համարում տեղեկացնել հետեւյալը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է օրենքներում համապատասխան այդ փոփոխությունների որդեգրումը, ինչն արտահայությունն է հայրենի պետության կարեւոր զորակցության՝ Մայր Եկեղեցուն հայ ժողովրդի կյանքում դարերի իր հոգեւոր առաքելության իրականացման ճանապարհին»,- ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է Մայր Աթոռի անշարժ գույքի` ԱԺ ներկայացված ցուցակին, նշվում է, որ տարակուսանք առաջացնող անուններով կառույցները ներկայացված են այն անվանումներով, որոնցով փոխանցվել են Եկեղեցուն կամ ձեռք են բերվել եւ դեռ արձանագրված են ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:
«Նշյալ կառույցներն այսօր եկեղեցու կողմից օգտագործվում են հոգեւոր-կրթական, սոցիալական բարեգործական տարբեր նպատակներով: Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին շահութաբեր ձեռնարկություններ չունի, եւ Մայր Աթոռի եկամուտները գոյանում են մոմի, հոգեւոր գրականության վաճառքի եւ ազգային հաստատությունների ու անհատների բարերարությունների շնորհիվ»,- ընդգծված է հաղորդագրության մեջ: