Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ միջազգային փորձագետները հավանություն են տվել Մալիի մշակութային ժառնագության եւ հնագույն ձեռագրերի պահպանության ծրագրին:
Նախատեսվում է, երկրի բնակչության ակտիվ մասնակցությամբ, վերականգնել զինված հակամարտության ընթացքում վնասված մշակութային կոթողները, միջոցներ ձեռնարկել երկրում պահվող հնագույն ձեռագրերի պահպանման ուղղությամբ, իրականացնել ուսումնական ծրագիր մշակութային ժառանգության պահպանության ու կառավարման հմտություններ սովորեցնելու համար:
Նախնական տվյալներով` նախանշված խնդիրներն իրականացնելու համար անհրաժեշտ է մոտ 11 մլն դոլար:
Առանձնահատուկ միջոցառումներ են նախատեսված Տիմբուկտուի, Գաոյում կայսր Ասկիայի դամբարանի, Ջեննե հին քաղաքի եւ Բանդիագարի (դոգոնների երկրի) բարձրավանդակի պահպանության համար: