կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-08 13:06
Մշակույթ

Խաչատրյանի ձեռագրերը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Խաչատրյանի ձեռագրերը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Արամ Խաչատրյանի ձեռագրերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Անհապաղ պաշտպանության տակ առնված արժեքների ցանկում:

 

Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի ներկայացրած` «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտությունը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի Միջազգային ռեգիստրում /Memory of the World International Register/ ներկայացվել է դեռեւս 2010-ին:

 

«2013-ին, երբ Կորեայում տեղի ունեցավ ներկայացված հայտերի հերթական քննարկումը, մենք դարձանք նոմինանտ: Հայտը քննվել է շուրջ 20 երկերների ներկայացուցիչների կողմից: 2000 հայտ է ներկայացված եղել, որոնից ընտրվել են մի քանիսը, այդ թվում` մերը: Անհապաղ պաշտպանության տակ առնված արժեքների ցանկում են ընդգրկվել թանգարանի արխիվում եղած 11 ձեռագրերը, 4 ձեռագիր էլ Խաչատրյանի որդին է տրամադրել»,- ասաց Գրիգորյանը եւ հավելեց, որ Խաչատրյանի` ֆիլմերի համար գրված երաժշտությունը /մոտ 25 ֆիլմի համար/ ամբողջ հայտով նույնպես այդ ցանկում է:

 

Թանգարանի տնօրենի կարծիքով` սա եւս մեկ անգամ փաստում է, որ Խաչատրյանը համաշխարհային մեծություն է, իսկ նրա ժառանգությունը` համաշխարհային արժեք: