|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սպահանի հայոց թեմական խորհուրդից ստացված հետեւյալ հաղորդագրությունը հաստատում է հուլիսի 7-ին առաջինը «Ազգ» օրաթերթում «Թալանված ձեռագրեր Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքից» վերնագրով հոդվածում տպագրված տեղեկությունը, որ Անգլիայում աճուրդի են դրվել վանքի թանգարանի ձեռագրերից առանձին մանրանկարչության էջեր:
«Անմիջապես կապվել ենք մեզ վստահած մասնագետ անձանց հետ` ավելի մոտիկից ստուգելու հարցը եւ մեզ տեղյակ պահելու, որպեսզի օրինական միջոցներով խնդիրը պարզենք: Հարցը խորհրդապահական ձեւով հետապնդում ենք` հանցագործին ի հայտ բերելու գործը չվնասելու նպատակով, եւ ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: