| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել Քանաքեռում 38-ամյա կնոջ սպանության դեպքով: Նշվում է, որ ամուսինների միջև վիճաբանությունը ծագել է խանդի հողի վրա:
Ամուսինը կնոջը կասկածել է իրեն դավաճանելու մեջ և ստիպել է, որ խոստովանի, թե ում հետ է իրեն դավաճանում:
Ամուսինը կասկածել է, որ կինն իրեն դավաճանում է ոստիկանի կամ «ջրի մարդու» հետ, ապա ստիպել է, որ կինը ձեռքը դնի տանը եղած Աստվածաշնչի վրա և խոստովանի՝ պայման դնելով:
«Փաստինֆո»-ին հայտնի էդարձել, որ ամուսիններն ունեն 2 աղջիկ երեկա՝ 15 և 19 տարեկան, դեպքի պահին երեխաները ննջասենյակում քնած են եղել։ Սպանությունից հետո հայրը մտել է նրանց ննջասենյակ, արթնացրել և մեծ աղջկանից բացատրություններ պահանջել։ Աղջիկները լսել են իրենց մոր շնչառության ձայնը, փորձել են գնալ օգնության, սակայն հայրը բանալիով փակել է դուռը և թույլ չի տվել։
Մանրամասները` այստեղ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Քանաքեռում ամուսինը դանակի հարվածով սպանել է 38-ամյա կնոջը: