կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 19:58
Հասարակություն

Դաժան տվյալներ էի պատկերացնում, բայց՝ ստացածս տվյալները շատ ավելի դաժան են․ Կյուրեղյանը՝ նախարարին

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Ստորև ներկայացնում ենք պատգամավորի հարցն ամբողջությամբ.

Ես այս հարցը պատրաստել էի նախորդ հարց ու պատասխանին հնչեցնելու, սակայն դրսևորվեց ոչ այս ամբիոնին, ոչ այս դահլիճին և ոչ էլ ընդհանրապես որևէ երկրի վարչապետին հարիր վարքագիծ, անհավասարակշիռ վարքագիծ, որի արդյունքում այն ընդհատվեց

Այժմ հարցս.

ՀՀ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի սեռատարիքային բաշխվածության և միջին ամսական աշխատավարձի տվյալների վերաբերյալ նախարարությանը ուղարկած հարցմանն ի պատասխան ստացած տվյալներն անկեղծ ասած ավելի մտահոգիչ էին, քան ես կարող էի պատկերացնել:

Ըստ այդ տվյալների տարիքային բաշխումն ունի հետևյալ պատկերը

Տարիքային խումբ

Ներառվածների քանակ

Մինչև 30

549

31-35

858

36-40

1024

41-45

1021

46-50

848

51-55

612

56-60

668

61-63

461

64-ից մեծ

1835

 

Միջին ամսական աշխատավարձ

Գիտական աստիճան/կոչում

Միջին ամսական աշխատավարձ՝ ըստ գիտական աստիճանի

Առանց գիտ. Աստիճանի/ կոչման

112.000

Գիտ. Թեկնածու

117.000

Գիտ. Դոկտոր

135.000

Դոցեն

138.000

Պրոֆեսոր

187.000

Գիտ. Թ., դոցենտ

141.000

Գիտ.թ., պրոֆեոսոր

184.000

Գիտ. Դոկտոր, դոցենտ

219.000

Գիտ. Դոիկտոր, պրոֆեսոր

228.000

Տվյալներում ներկայացված է հանրապետական միջինը: Եթե հաշվի առնենք, որ Երևանում թե միջին աշխատավարձերը, և թե երիտասարդների ներգրավվածության մակարդակն ավելի բարձր է, քան մարզերում, ապա կարող ենք ասել, որ փաստորեն մարզերում պատկերը, մեղմ ասած, օրհասական է:

Պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացման խնդիրը, հատկապես մարզեում , խիստ մտահոգիչ է նաև մարզերի  համաչափ զարգացման համատեքստում,:

Արդյոք նախատեսում եք սոցիալական որոշակի երաշխիքների տրամատրմամբ այդ ոլորտը ավելի գայթակղիչ դարձնելու և երիտասարդների մուտքը այնտեղ ավելացնելու որոշակի ծրագրային քայլեր:

 Նաև ինչպես եք տեսնում պրոֆեսորադասախոսական կազմի համար, պետական բուհերի շրջանակում սոցիալական փաթեթների ներդրման հնարավորությունը:

Երկրորդ հարց

Այսօր ավագ դպրոցների 12-րդ դասարանցիների շրջանում քիչ չեն արդեն 18-ը լրացած աշակերտները:

Հայտնի է, որ որոշ բուհեր, հատկապես միջազգային բուհեր, դիմելու համար աշակերտները պետք է ներկայացնեն առողջության մասին բժշկական տեղեկանքներ իրենց տարածքային պոլիկլինիկաներից:

Մինևչ 18 տարեկաններիր համար այդ ամենը անվճար է, իսկ 18-ը լրացածների համար՝ վճարովի:

Արդյոք չի ստացվում խտրականության դրսևորում միևնոււյն դասարանում սովորող 18-ից փոքր և 18-ից մեծ աշակերտների համար: