|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժամանակի» տեղեկություններով` օրերս Հայ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհուրդը և քահանայից դասը՝ առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ, ժողով է գումարել։ Ժողովի նպատակը եղել է առաջիկա նախագահական ընտրություններն ու Արարատյան թեմի եկեղեցական ծխերի ակտիվ մասնակցության հարցը։
«Նավասարդ սրբազանն առաջարկել է, որպեսզի Արարատյան հայրապետական թեմի բոլոր եկեղեցիների ծխական համայնքներին փոխանցվի սրբազան հոր հորդորը՝ փետրվարի 18-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և հիշեցնում, որ Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն է։