| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աշխատանքից ազատել է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության նախագահ տեր Հակոբ քահանա Խաչատրյանին:
A1+-ի տեղեկություններով՝ պատճառը հուլիսի 7-ին Հ2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Չենք սպասում» հաղորդման ժամանակ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մի արտահայտությունն է եղել, ըստ որի՝ «Տեր Հակոբը 1000 Կճոյան արժի»: Մեր տեղեկություններով` Կճոյանն անձամբ այս հաղորդումը չի նայել, նրան տեղյակ են պահել:
Առաջնորդական փոխանորդի հրամանից հետո, նրան են այցելել Արարատյան երիտասարդաց միության հոգաբարձուները, որոնք Կճոյանից ցանկացել են տեղեկանալ տեր Հակոբի ազատման պատճառների մասին: Թեմի առաջնորդը նրանց պատասխանել է. «Եթե ես ձեզ պատճառն ասեմ, ուրեմն ձեզ բացատրություն եմ տալիս, իսկ ես ձեզ բացատրելու բան չունեմ»: