|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՀՀ ոստիկանության քննչական խումբը սեպտեմբերին մեկնել էր Կիպրոս: Քննչական խումբը Կիպրոսի դատախազության հետ համատեղ քննչական գործողություններ է իրականացրել` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին: Այդ ընկերություններում `WLISPERA HOLDINGS LIMITED-ում եւ A.B.S. GLOBAL LIMITED ՍՊԸ-ում, բաժնետերեր են վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը. գրում է «Հետքը»:
Կիպրոսից քննչական խումբը բերել է ընկերությունների ռեգիստրում առկա փաստաթղթերը: Ոստիկանության` «Հետքի» աղբյուրի հաղորդմամբ՝ Կիպրոսից բերված` ընկերության հիմնադրման փաստաթղթերում առկա են Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի ստորագրությունները: Ոստիկանությունը ստորագրություններն ուղարկել է փորձաքննության:
Հիշեցնենք, որ «Հետքի» հետաքննության հրապարակումից հետո թե' Տիգրան Սարգսյանը, թե' Նավասարդ Կճոյանը հայտարարեցին, որ իրենք առնչություն չունեն այդ ընկերությունների հետ: