Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը երեկ հրապարակել է այս տարվա հունվարին օդային ճանապարհով ՀՀ-ից մեկնած և ՀՀ ժամանած ուղևրների վիճակագրությունը, որից երևում է, թե ինչպես ենք սկսել տարին՝ արտագաղթի տեսանկյունից»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Ըստ վիճակագրության` Հայաստանի երկու՝ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից, հունվարի ընթացքում մեկնել է 62 հազար 454 մարդ, ժամանել՝ 54 հազար 29-ը։ Բացասական հաշվեկշիռը կազմել է 8 հազար 425 մարդ։ Անցած տարվա հունվարին մեկնած և ժամանած ուղևորների բացասական հաշվեկշիռը 6 հազար 844 էր։ Անցած տարվա հունվարի համեմատ, այս տարվա հունվարին անվերադարձ մեկնածների թիվը աճել է 1581-ով կամ 23 տոկոսով։ Սա միայն օդային ճանապարհով:
Վերջին տարիների միտումները ցույց են տալիս, որ ավտոբուսներով ավելի ու ավելի շատ մարդ է հեռանում Հայաստանից։ Եթե հրապարակվեր տրանսպորտային բոլոր միջոցներով ՀՀ-ից մեկնողների և ժամանողների վիճակագրությունը, պատկերը ավելի սարսափելի կլիներ։
Հիշեցնենք, որ 2012-ի պաշտոնական տվյալներով Հայաստանից անվերադարձ հեռացել է 50 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի»: