Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 122 հազար 191 ՀՀ քաղաքացի: «Ժողովուրդը»-ը, հղում անելով ԱՎԾ-ին, գրում է, որ այս տարի արտագաղթածների թիվը 2012թ. հունվար- սեպտեմբերի ցուցանիշի համեմատ ավելացել է 12 հազար 786-ով. նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից հեռացել ու չէր վերադարձել 109 հազար 405 ՀՀ քաղաքացի:
Հատկանշականն այն է, որ ՀՀ քաղաքացիները երկիրը լքում են հիմնականում Բագրատաշենի անցակետով: 2012թ. Բագրատաշենով արտագաղթածների թիվը կազմել է 26 հազար 961, իսկ այս տարի այն կտրուկ աճել է` դառնալով 60 հազար 82: Երկրորդ տեղում է «Զվարթնոց» օդանավակայանը: Այս ցուցանիշը, թերեւս, ամենալավն է արտացոլում արտագաղթի պատկերը. բանն այն է, որ Բագրատաշենի անցակետով, Վրաստանի տարածքով ՀՀ-ից հիմնականում հեռանում են սոցիալապես անապահով քաղաքացիները՝ մեկնելով ՌԴ: