Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 Ժամ»-ը գրում է.
«ՀՀ ֆինանսների նախարարության Մաքսային ծառայության տվյալներով՝ 2014թ. առաջին 9 ամիսներին Հայաստան է ներմուծվել 1472.7 միլիոն հատ սիգարետ՝ 21.1 միլիոն դոլար մաքսային արժեքով: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել էր 1732.7 միլիոն հատ սիգարետ՝ 33.9 միլիոն դոլար արժեքով:
Այն, որ ծխախոտ ներմուծողների գործերը լավ չեն, երևում է նաև նրանց վճարած հարկերի փոփոխությունից: ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած 6 ծխախոտ ներմուծող ընկերությունները միասին այս տարվա հունվար–սեպտեմբերին պետբյուջե են վճարել 12.1 միլիարդ դրամի հարկեր:
Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը պակաս է շուրջ 1.3 միլիարդ դրամով կամ 9.6%-ով: Դատելով այն հանգամանքից, որ առողջ ապրելակերպով ապրողների թիվը Հայաստանում լուրջ տեղաշարժ չի ունեցել, կարելի է ենթադրել, որ նվազումը պայմանավորված է բնակչության գնողունակության անկմամբ և շուկայի փոքրացմամբ, որը նաև արտագաղթի հետևանք է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։