կարևոր
3604 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-07 13:23
Քաղաքական

Բացված ճանապարհը պետք է դառնա կյանքի ու սնունդի, այլ ոչ թե արտագաղթի ճանապարհ. Վահե Գրիգորյան

Բացված ճանապարհը պետք է դառնա կյանքի ու սնունդի, այլ ոչ թե արտագաղթի ճանապարհ. Վահե Գրիգորյան

Իրավաբան Վահե Գրիգորյանը գրում է.

«Արցախյան առաջին պատերազմի օրերին Լաչինի միջանցքը երեք տարի արգելափակված էր ադրբեջանի կողմից, բայց այն բացվեց ոչ թե միջազգային հանրության, այլ մի խումբ Հայ մարտիկների կողմից 1992թ մայիսի 17-19 ընկած ժամանակահատվածում:

31 տարի անց Լաչինի միջանցքը կարող է բացվել բացառապես նույն ճանապարհով, բայց հարկ է ընդգծել, որ բացված ճանապարհը պետք է դառնա կյանքի ու սնունդի, այլ ոչ թե արտագաղթի ճանապարհ, քանզի անգամ ադրբեջանն է պատրաստ արտագաղթի ճանապարհ տալ, իսկ դա կնշանակի Արցախի վերջնական կործանում` Հայաթափում:

Անկեղծության համար ներողություն չեն հայցում»։