Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ադրբեջանում շարունակվում են գրող Աքրամ Այլիսլիի հալածանքները` «Քարե երազներ» գրքում հայերի կոտորածները նկարագրելու համար:
Հանգստյան օրերին գրողի հայրենի գյուղում հանրահավաք է անցկացվել, որի ընթացքում նրան սպանելու կոչեր են հնչել. տեղեկացնում է Haqqin.az-ը: «Մահ` Աքրամ Այլիսլիին», «Դավաճան», «Աքրամ` հայ»` վանկարկել են նրա համագյուղացիները: Վերջում նրանք այրել են Այլիսլիի գրքերը: Ընդ որում` պարզվել է, որ ցուցարարներից շատերն անգամ չեն կարդացել վեպը:
Ի դեպ, Contact.az-ը համարում է, որ, հայկական թեման մեջտեղ բերելով, իշխանությունները ցանկանում են հասարակության ուշադրությունը շեղել ներքաղաքական լարված վիճակից, եւ մինչ ընտրությունները այդ թեման դեռեւս շատ կօգտագործվի: