կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 22:22
Առանց Կատեգորիա

Թուրք մտավորականը սատարում է Այլիսլիին

Թուրք մտավորականը սատարում է Այլիսլիին

Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան, գրող Ռագըփ Զարաքոլուն իր աջակցությունն է հայտնել «Քարե երազներ» աղմկահարույց գրքի հեղինակ Աքրամ Այլիսիին եւ «Պաշտպանել Ադրբեջանի խիղճը» վերնագրով հայտարարություն տարածել, որում մասնավորապես նշված է.

 

«Կապ չունի, թե դուք ինչ եք անվանում ազնիվ ու խղճով մարդկանց, բայց նրանք մեր երկրի իրական հպարտությունն են: Ներկայումս Ադրբեջանի հպարտության` Այլիսլիի կյանքը շատ մեծ վտանգի տակ է: Թեեւ որոշ արեւմտյան երկրներ, ինչպես նաեւ Ռուսաստանը հրավիրել են նրան իրենց երկիր, նա շատ արժանապատիվ կեցվածք է ընդունել եւ հրաժարվում է լքել իր հայրենի երկիրը: Որպեսզի ականատես չլինենք մի սպանության, ինչպիսին Հրանտ Դինքինն էր, ես կոչ եմ անում միջազգային հանրությանը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմոկրատներին հաշտության գալ Այլիսլիի հետ»: