Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայտնի ռուսաստանցի գրող Բորիս Ակունինն իր աջակցությունն է հայտնել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին, որը հալածանքների է ենթարկվում իր հայրնեիքում «Քարե երազներ» վեպի համար, որում նկարագրում է 1990-ականների սկզբների հայկական կոտորածները:
Ակունինը Այլիսլիին ոգու ամրություն եւ հանգստություն է մաղթել, իսկ նրանց, ովքեր հալածում են գրողին, կոչ է արել դադարեցնել հետապնդումները: Ռուսաստանցի գրողն ընդգծում է, որ գիրքը հայերի հետ հաշտվելու փորձ է:
«Գտնվեց մի քաջ մարդ` գրող Աքրամ Այլիսլին, ով երկար տարիներից հետո ձեզ կոչ արեց քայլ կատարել դեպի հաշտություն: Կոչ արեց, ինչպես պետք է կոչ աներ գրողը` գեղարվեստական տեքստ գրելով: Հաշտության քայլն այն է, երբ ասում են` լսեք, կատարվածում մեր մեղքն էլ կա: Ինչի՞ համար եք Աքրամ Այլիսլիի վրա թափել պետության, հասարակական կազմակերպությունների եւ ժողովրդական զանգվածների զայրույթը: Մեկ մարդու վրա` 75-ամյա գրողի: Վեպի համար: Խնդրում եմ` կանգ առեք: Դուք ձեր երկրին եք ծանր վնաս հասցնում աշխարհի աչքում: Չգիտե՞ք, որ գրողի հետ պատերազմում պետությունը սկզբունքորեն հաղթել չի կարող: Սպանել կարող է, հալածել` հեշտությամբ: Բայց մշտապես մնում է որպես պարտված կողմ»,- իր բլոգում գրել է Ակունինը: