|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Յուրի Ժիրկովը խոսել է Եվրո-2012-ի ընտրական փուլի` Սլովակիայի դեմ հանդիպման մասին: «Ժիլինայում պարտավոր ենք խաղալ այնպես, ինչպես կարող ենք: Մի խոսքով, ամեն ոք դաշտում պետք է գործի այնպես, որ եզրափակիչ սուլիչից հետո ոչ ոք չամաչի նայել դիմացինի աչքերին: Մանավանդ` մենք դեռ 4 օր իրար հետ ենք լինելու: Պատկերացնո՞ւմ եք թիմի տրամադրությունը, եթե այստեղ պարտվենք: Սլովակները լրացուցիչ խթան ունեն` վերականգնել իրենց երկրպագուների վստահությունը: Սակայն եթե հայերը կարողացան նման հաշվով հաղթել սլովակներին, ապա մենք եւս պարտավոր ենք Ժիլինայում հաղթանակ տանել»,- Ժիրկովին մեջբերում է Cпорт экспресс-ը: