| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ» թերթը գրում է.
Արցախյան աղբյուրը վստահեցրեց, որ Արցախում չկա մեկը, որը հնարավոր համարի Արցախի ինտեգրումն Ադրբեջանի հետ: Բոլորը միակարծիք են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, անգամ՝ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքով: Սակայն մարտավարության մեջ կա 2 տարբեր մոտեցում․ անհաշտ ռուբենվարդանյանական գիծը, որ ոչ մի հարցում չի կարելի բանակցել Ադրբեջանի հետ, եւ Արայիկ Հարությունյանի գիծը, որը բանակցելու՝ մանր բաներում զիջելու, գլխավոր` անկախության հարցում անսասան մնալու կողմնակից է:
Ըստ էության, երկխոսելու կողմնակիցներն այս փուլում հաղթեցին, ենթադրվում է, որ առաջիկայում Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչները կհանդիպեն: Դրա մասին էր Հարությունյանի ուղերձի Ե կետը. «Բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձեւավորման հարցում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։