|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանի կառավարությունը փոփոխություն է մտցրել «Օկուպացված տարածքների մասին» օրենքում. լրագրողներին հայտնել է վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատ Զաքարեիշվիլին:
Վրացական կառավարությունը կմեղմի այն անձանց պատժաչափը, ովքեր խախտելով օրենքը, անցել են Հարավային Օսիայի կամ Աբխազիայի տարածք: Եթե իրավախախտումն առաջին անգամ է կատարվել, վարչական կարգով պատիժ է սպասվում: Սակայն եթե իրավախախտումը կրկնվի, իրավախախտները կենթարկվեն քրեական պատասխանատվության. տեղեկացնում է REGNUM-ը:
«Օկուպացված տարածքների մասին» օրենքն ընդունվել է 208 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Հարավային Օսիան եւ Աբխազիան հայտարարվել են օկուպացված տարածքներ: