Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 16-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի համահեղինակներ են ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները և ԱՀ ԱԺ նախագահը:
Նիստի ընթացքում հիմնական զեկուցող՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը ներկայացրել է օրենքի նախագիծը, կառավարության առաջարկները և առաջարկել այն առաջին ընթերցմամբ ընդունել: Կայացած քվեարկության ընթացքում Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքը: