|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում, որ Google Maps հավելվածում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի անվանումները ադրբեջաներեն ցուցադրելու հետ մեկտեղ, հայերենով կեղծ անվանումների հարցը, ուղղված Google-ին, բարձրացվել է պաշտոնական դիվանագիտական ուղիներով. հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան՝ պատասխանելով Google Maps հավելվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքների անունների մասին ադրբեջանական լրատվամիջոցների հարցին։
Նրա խոսքով՝ «ադրբեջանական տարածքների անվանումների խեղաթյուրման հետ կապված» նամակ է ուղարկվել ընկերության ղեկավարությանը, որում ներկայացված է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցուցակը։
«Ներկայումս այս հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, միջոցներ են ձեռնարկվում խեղաթյուրումները վերացնելու համար»,- ասել է Աբդուլլաևան։
Նշված հարցի վերաբերյալ ակնկալում ենք Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը և տրամաբանական քայլերը Արցախի տեղանունների իսկական` հայկական անունները չհեռացնելու և չաղավաղելու ուղղությամբ: