|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական ողջ ռեսուրսը կենտրոնացրել է, որպեսզի իր աներորդուն` Ռոբերտ Սարգսյանին, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Երեւանի թիվ 1 ընտրատարածքից կրկին դարձնի պատգամավոր:
«Ժողովուրդի» աղբյուրների պնդմամբ՝ Երեւանի քաղաքապետարանի ու դրա ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների աշխատակիցներին հրահանգվել է Զեյթունում գրանցված քաղաքացիների ցուցակներ ներկայացնել: Բանն այն է, որ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով բացի Ռ. Սարգսյանից՝ առաջադրվել է նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը: Ու հիմա Տ. Մարգարյանն ուզում է, որ իրենք հնարավորինս շատ ձայներ ստանան նաեւ Զեյթունից, որպեսզի ռեյտինգային ցուցակում առաջինը իրենք լինեն, այլ ոչ թե Միհրան Պողոսյանը:
Այս իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար երեկ դիմեցինք քաղաքապետարանի լրատվական վարչություն, որտեղից հերքեցին այդ լուրերը: «Ո՞վ է նման բան ասել, որտեղի՞ց է Ձեզ նման ինֆորմացիան»,- տարակուսեց այդ վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ հավելելով, որ նման հրահանգ չի տրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում