Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուսուցչի օրվա կապակցությամբ մանկավարժության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների և մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով է պարգևատրվել Երևանի թիվ 103 մանկապարտեզի մեթոդիստ Անահիտ Մուրադյանին, Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տնօրեն Գարիկ Ներսեսյանին ու Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանին. տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը :
Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով պատվավոր ու հարգալից տեղ:
Քաղաքապետը նշել է նաև, որ տարեցտարի ավելանում է դպրոցների նկատմամբ ինչպես պետական, այնպես էլ քաղաքային իշխանության կողմից ուշադրությունը, և այլևս չունենք չջեռուցվող դպրոց կամ մանկապարտեզ:
«Այժմ արդեն հնարավորություն ունենք առկա միջոցներն ուղղելու կրթական հաստատությունների նորոգմանն ու հիմնանորոգմանը, դասասենյակների ու լաբորատորիաների արդիականացմանը։ Տարիների ընդմիջումից հետո այս տարի մենք հնարավորություն ունեցանք զգալի միջոցներ տրամադրելու նաև մեր մանկապարտեզների գույքի թարմացմանը։ Վստահեցնում եմ, որ նմանատիպ բոլոր ծրագրերը լինելու են շարունակական», - ընդգծել է քաղաքապետը: