|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այսօր Հաղթանակի այգում մայիսի 9-ի տոնական միջացառմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողները եւս մեկ անգամ փորձեցին պարզել, թե ինչո՞ւ է որոշվել մայրաքաղաքում կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը:
Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Տարոն Մարգարյանը նախ նշեց, որ ինքն իր դիրքորոշումն արտահայտել է քվեարկության միջոցով, հետո ընդգծեց, որ հարգում է մշակույթի հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ արձանը տեղադրելու հետ կապված:
Լրագրողների այն դիտարկմանը, որ բազմաթիվ բացասական փաստեր են հրապարակվում` Միկոյանի անվան հետ կապված, Տարոն Մարգարյանը հայտարարեց. «Դա պատմաբանների խնդիրն է, եւ պատմաբանները պետք է ներկայացնեն, որովհետեւ շատ դեպքերում Միկոյանի արածը դրական է հայ ժողովրդի համար: Փաստեր են բերում` Միկոյանի հետ կապված, որոնք մենք չենք տեսել` այդ փաստերը, պարզապես լսել ենք»: