Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում մերժեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումը, որով վերջինը պահանջում էր արգելել նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին իր քարոզչության մեջ Ղուկասյանի լուսանկարի օգտագործումը և թյուր տեղեկատվության տարածումը:
«Դիմումի քննության արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստեց, որ թեկնածուների կողմից ներկայացված տեղեկատվության հանրային ընկալման գնահատման, առավել ևս դրանով պայմանավորված սանկցիաներ կիրառելու իրավասություն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պատճառաբանական հատվածում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության որևէ օրենք չի արգելում Հանրապետության Նախագահի թեկնածուներին իրենց քարոզչական հոլովակներում և նյութերում օգտագործել այլ անձանց պատկերող տեսարաններ: Ինչ վերաբերում է կոնկրետ դիմումով ներկայացված փաստական հանգամանքին, ապա, ուսումնասիրելով «Ազատ ու ինքնավստահ Հայաստան» անվանումը կրող քարոզչական բնույթի հոլովակը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ դիմումատուի նշած դրվագը վերաբերում է Հանրապետության Նախագահի թեկնածուի որոշակի գործունեության ներկայացմանը», - նշված է ԿԸՀ-ի կայքում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսայանի նախընտրական գովազդային հոլովակում օգտագործվել է մի լուսանկար, որում երևում է նաև Ղուկասյանը՝ Մաշտոցի պուրակի կրպակների դեմ ակցիայի ժամանակ։ Ըստ Ղուկասյանի` հոլովակն իր բովանդակությամբ քաղաքացիների մոտ կարող է ստեղծել թյուր պատկերացում, թե Սերժ Սարգսյանն աջակցել է Մաշտոցի պուրակում 2012թ. ապրիլ ամսին քաղաքացիական անհամաձայնություն արտահայտած քաղաքացիներին: