Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կքննի «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելը մերժելու դեմ ներկայացված բողոքը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպել, դատարանի կողմից հաստատվելու պարագայում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում: Կարեն Մեժլումյանը, իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը որակելով «աբսուրդ», հերթական անգամ ընդգծեց, որ նա քաղաքական բանտարկյալ է:
Փաստաբանը հայտնեց, որ Անդրիասի դեմ ցուցմունք տված ոստիկանները հայտնել են, որ իրենք, գտնվելով 40 մ հեռավորության վրա, լսել են, թե ինչպես է Անդրիասը հորդորում երթի մասնակիցներին` իրենց վրա քարեր նետել: Մինչդեռ, ըստ պաշտպանի, իրականում Անդրիասը կողմ է եղել խաղաղ ցույցի և որևէ բախում չի հրահրել ու կազմակերպել:
Նշենք նաև, որ Անդրիաս Ղուկասյանը ՀՔԾ-ում քննվող Սարի թաղի իրադարձությունների ժամանակ ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների փաստով հարուցված քրեական գործով որպես տուժող է ճանաչվել: