կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-05 17:06
Հասարակություն

Խոշոր ՃՏՊ` Գյումրիում

Խոշոր ՃՏՊ` Գյումրիում

Փետրվարի 5-ին` ժամը 12.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում` «50 - ամյակ» կոչվող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 90 ՕL 202 պետհամարանիշով ավտոմեքենան, բախվելով կամրջի արգելապատնեշներին, շրջվել և ընկել է ձորը, ինչից, ուղևոր Մուկուչ Տեր-Ավագյանը (ծնվ. 1981թ.), մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Ժամը 12.08-ին հրշեջ - փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Գրիշա Գասպարյանին (ծնվ.1989թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ժամը 14.21-ին հատուկ տեխնիկայի միջոցով և հրշեջ - փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ձորից: