կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-25 10:50
Հասարակություն

Խոշոր ՃՏՊ` Երևանում. կա 6 տուժած

Խոշոր ՃՏՊ` Երևանում. կա 6 տուժած

 

Մարտի 25-ին` ժամը 03.47-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ա.Մանուկյան փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Ամստերդամ» կարաոկեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում գետնանցումի պատին է բախվել «Ինֆինիտի G35» մակնիշի 86 OP 888 պետհամարանիշի ավտոմեքենան:

 

Մինչ հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել ուղևորներ` 1992թ. ծնված Գևորգ Ղափլանյանը, 1982թ. ծնված Իշխան Խանձրատյանը, ովքեր տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, և 1993թ. ծնված Հակոբ Բրունսուզյանը, 1986թ. ծնված Նարեկ Բրունսուզյանը և 1986թ. ծնված Աշոտ Ղափլանյանը` տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1983թ. ծնված Նարեկ Ղափլանյանին, ով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 

Ըստ բժիշկների` Ի.Խանձրատյանի, Ն.Ղափլանյանի, Հ.Բրունսուզյանի, Ա.Ղափլանյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Գ.Ղափլանյանի և Ն.Բրունսուզյանինը` միջին ծանրության: