|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, պայթյուն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 13:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վարպետաց փողոցի թիվ 174 տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք, որից հետո հնչել է պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Պայթյունի հետևանքով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել 23-ամյա Անդրանիկ Հարությունյանը 50-ամյա Ռաֆայել Կիրակոսյանը և տան սեփականատեր, 52-ամյա Սամվել Մելքոնյանը: Ըստ բժշկական կենտրոնի՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել միջին ծանրության ախտանիշով:
Մանրամասնրը` այստեղ: