Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել շինծու պատահարներ կազմակերպելու եղանակով ապահովագրական ընկերությունից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու վերաբերյալ քրեական գործը: Հիշյալ գործով մեղադրանք է առաջադրվել 8 անձի, որոնցից մեկը ՃՈ աշխատակից է:
Մեղադրյալներից երեքը գտնվում են կալանքի մեջ, իսկ 4-ի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն` Արամ Գալստյանը նպատակադրվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային շինծու պատահարներ կազմակերպելու այդ եղանակով ապահովագրական ընկերությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար:
Մկրտիչ Դեչոկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա, հանդիսանալով ՀՀ ոստիկանության ՃՈ ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի 7-րդ սպայական դասակի տեսուչ՝ պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետությանը պատճառել է էական վնաս։ Ռաֆայել Մկրտչյանն էլ մեղադրվում է շինծու պատահարի կազմակերպման միջոցով «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունից խոշոր չափերով՝ 864․000 ՀՀ դրամ հափշտակելու մեջ:
Շավարշ Մուրաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցակցել է ճանապարհատրանսպորտային շինծու պատահարի կազմակերպման միջոցով «Նաիրի և Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից խոշոր չափերով՝ 1,350,000 ՀՀ դրամի հափշտակությանը, և անձամբ կատարել 1,800,000 ՀՀ դրամի հափշտակություն։
Գագիկ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ճանապարհատրանսպորտային շինծու պատահարի կազմակերպման միջոցով «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունից առանձնապես խոշոր չափերով՝ 4․489․000 ՀՀ դրամի հափշտակությանը, իսկ խոշոր չափ կազմող 2,334 հազար ՀՀ դրամի հափշտակությունը ավարտին չի հացսվել։
Հայկ Իշխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ճանապարհատրանսպորտային շինծու պատահարի կազմակերպման միջոցով «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունից խոշոր չափերով՝ 1․788․000 ՀՀ դրամի հափշտակություն, իսկ առանձնապես խոշոր չափ կազմող 6․110․000 ՀՀ դրամի հափշտակությունն ավարտին չի հասցրել։
Հայկ Շահինյանին մեղադրաք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասցրել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային շինծու պատահարի կազմակերպման միջոցով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից խոշոր չափերով՝ 1․350․370 ՀՀ դրամի հափշտակությանը։
Նիկոլայ Ավալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանցակցել է ճանապարհատրանսպորտային շինծու պատահարի կազմակերպման միջոցով «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունից խոշոր չափերով՝ 943․000 ՀՀ դրամի հափշտակությանը։
Հիշյալ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանին: