|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունիսի 26-ին, ժամը 06:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող նախկին «ՈւՌԻ» գնդի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բուլվարային փողոցի 206 տարածքի մոտակայքում (տնակային ավան) «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վլադիսլավ Կուլակով, 1986 թ., ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին, ինչի հետևանքով Վ. Կ.-ն տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Shamshyan.com-ի տեղեկություններով մահացածը ռուսական ռազմակայանի զինծառայող է, կրտսեր սերժանտ: