կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 22:00
Հասարակություն

Խոշոր վթար Գյումրիում. 1 զոհ, 6 վիրավոր

Խոշոր վթար Գյումրիում. 1 զոհ, 6 վիրավոր

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում` Վան ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 34 TN 849 համարանիշի և Opel մակնիշի 34 DA 294 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, որոնցից մեկը մահացել է:

Հարվածի հետեւանքով  Mercedes-ը գլխիվայր շրջվել և ընկել է Opel-ի վրա:  

Ինչպես տեղեկացնում է «Ցայգ»-ը, հայտնի են զոհի ու վիրավորների անունները: Ավտովթարի հետևանքով մահացել է 1951 թ. ծնված Արշալույս Ստեփանյանը: 6 վիրավորը՝ 1977 թ. ծնված Գագիկ Փանոսյանը, 1970 թ. ծնված Գագիկ Հովհաննիսյանը, 1962 թ. ծնված Ռոբերտ Այվազյանը, 1994 թ. ծնված Վարուժան Միքայելյանը, 1985 թ. ծնված Վասո Ստեփանյանը, 1996 թ. ծնված Արթուր Փանոսյանը, ներկայումս բուժում են ստանում \"Գյումրի\" բժշկական կենտրոնում: