|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայ-ադրբեջանական հակամարտությունը սառեցված փուլում է և իրական խաղաղ լուծումների հեռանկար չունի. ըստ Vesti.az-ի` այս մասին ասել է ռուս քաղաքագետ Մարկ Ուրնովը:
«Իմ անձնական դիտարկումներից ելնելով` կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը մինչև վերջին մարդը պայքարելու են իրենց անկախության համար: Ընդ որում` պարզ է, որ Երևանը չի պատրաստվում հրաժարվել նրանցից»,- ասել է նա:
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը` քաղաքագետը նշել է, որ եթե Ադրբեջանը գնդակոծի քաղաքացիական ինքնաթիռները, ապա միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ չեն բացառվում: