կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-27 16:21
Սպորտ

Երիտասարդ հայ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար

Երիտասարդ հայ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար

Ֆրանսիական Մակոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերը 4-ը կայանալու է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճերի ընտրանիները Երևանում և Աբովյանում շարունակում են նախապատրաստությունը:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում ընդգրկված են հետևյալ ըմբիշները. Արման Անտոնյան (50 կգ), Մխիթար Գրիգորյան (55 կգ), Հարություն Բարսեղյան (60 կգ), Հակոբ Ավետիսյան (66 կգ), Տիգրան Մնացականյան (74 կգ), Սարգիս Հովսեփյան (84 կգ),- հայտնում է  Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանում ևս 6 մարզիկներ են. Սերգեյ Սիմոնյան (50 կգ), Էդգար Թամազյան (55 կգ), Գևորգ Խումարյան (60 կգ), Մալխաս Ամոյան (66 կգ), Արման Բաղդասարյան (74 կգ), Էդգար Խաչատրյան (120 կգ):