| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտմեբերի 2-ին Մեխիկոյում կայացավ դասական համերգ` նվիրված Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Հայաստանը համերգին ներկայացրեցին ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը և 12-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Անի Աթայանը: Չնայած երիտասարդ տարիքին, Անին արդեն քաջ հայտնի է երաժշտասեր հասարակությանն ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում: Նա մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է, «Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բաբախանյան): 2016թ.-ին որպես պատանի դաշնակահար` Անին Հայաստանը ներկայացրեց «Սերունդների մեղեդիներ» միջազգային 4-րդ մանկական երաժշտական փառատոնին, որն անցկացվեց Մոսկվայի Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում:
Մեխիկոյում Արմեն Բաբախանյանը և Անի Աթայանը ելույթ ունեցան Մեքսիկայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (The Orquesta Filarmónica de la UNAM) և տեղի հանդիսատեսին ներկայացրեցին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան… Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում` դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ, արվեստագետներ: Հանդիսատեսը չափազանց ջերմ ընդունելության արժանացրեց արտիստներին և կատարումներից հետո երկար բաց չէր թողնում` պահանջելով բիս:
Մեքսիկայի հետ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված մշակութային միջոցառումները շարքը նախաձեռնել էր ՄեքսիկայումՀՀդեսպանԱրաԱյվազյանը: Նման միջոցառումները հնարավորություն են տալիս մեր երկիրn ըստ արժանվույն նեկայացնել միջազգային ասպարեզում, շարունակել երկու երկրների համագործակցությունը և խորացնել մշակութային կապերը:
Մեքսիկական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Արմեն Բաբախանյանն ընդգծել էր, որ ուրախ և հպարտ է ներկայացնել Հայաստանը երաժշտության միջոցով: Իր խոսքում նա նշել էր, որ և Հայաստանը, և Մեքսիկան մեծ մշակութային ժառանգություն ունեն և այն լայնորեն պետք է ներկայացվի հանրությանը: Նա բարձր էր գնահատել դեսպանատան աշխատանքն այս ուղղությամբ և հույս հայտնել, որ երկու երկների միջև մշակութային կապերն էլ ավելի կզարգանան և կամրանան:
Անին, իր հերթին նշել էր, որ մեծ հաճյուքով է այցելել Մեքսիկա` ավելի մոտիկից ծանոթանալու այս երկրի մշակույթին և ելույթ ունենալու աշխարհի լավագույն նվագախմբերից մեկի հետ:

