|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Չինաստանն առաջ է անցել Միացյալ Նահանգներից եւ դարձել 2010 թվականին աշխարհում ամենաշատ էներգիա օգտագործող երկիրը. նշվում է բրիտանական նավթագազային BP ընկերության զեկույցում:
Չինաստանին բաժին է ընկնում աշխարհում օգտագործվող էներգիայի 20.3 տոկոսը, իսկ ԱՄՆ-ին` 19 տոկոս: Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ համաձայն BP-ի հետազոտության` նախորդ տարի Չինաստանում էներգիայի օգտագործման ծավալները մեծացել են 11 տոկոսով` համեմատած ԱՄՆ-ի հետ, որտեղ այդ թիվը 3.7 տոկոս է:
Ընդհանուր առմամբ, Չինաստանի պատճառով ամբողջ աշխարհում էներգիայի օգտագործման թիվը մեծացել է 5.6 տոկոսով` 1973 թվականին ֆիքսված թվի համեմատությամբ:
Բացի այդ` Չինաստանը դարձել է նաեւ ածխի ամենաշատ օգտագործողը. նրան է բաժին ընկնում ամբողջ օգտագործման 48 տոկոսը: Իսկ ահա ամենաշատ նավթ օգտագործողը շարունակում են մնալ ԱՄՆ-ը` 21 տոկոս, դա Չինաստանի ցուցանիշի կրկնապատիկն է: