կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-01 13:05
Քաղաքական

Հայրիկյանին վիրահատարանից տեղափոխել են հիվանդասենյակ

Հայրիկյանին վիրահատարանից տեղափոխել են հիվանդասենյակ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նոր է դուրս եկել Հայրիկյանի մոտից, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայրիկյանին վիրահատարանից հիվանդասենյակ են տեղափոխել, վիրահատությունն անցել է հաջող, գնդակն ուսից հեռացրել են: Թեև Հայրիկյանը դեռ թմրեցված վիճակում է, բայց որևէ խնդիր չկա: Պատգամավորը հույս հայտնեց, որ շատ կարճ ժամանակահատվածում նա կապաքինվի:

 

Խոսելով կատարվածի վարկածների մասին` Զոհրաբյանն ասաց, որ եղածն անտրամաբանական է, և որևէ տրամաբանական տեսակետ, թե ո՞ւմ էր սա ձեռնտու, և ինչո՞ւ նման բան պետք լիներ, իրենք չեն տեսնում:

 

Ի պատասխան Yerkir.am-ի լրագրողի հարցին` հնարավո՞ր է դրսի ուժերը կանգած լինեն սրա հետևում, Զոհրաբյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ որևէ կոնկրետ վարկած չի կարող մատնանշել, և իր համար սա անհասկանալի է: