|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տեղեկացրել էինք, որ երեկ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Հրազդան-Երևան ավտոճանապարհին: Իրար էին բախվել Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները: Mercedes-ը ուսանողների էր տեղափոխելիս եղել Երևան: Վթարի հետևանքով մահացել էր 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը: Հռիփսիմեն Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից էր: Նրա հետ է եղել նաև եղբայրը, որին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Yerkir.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ 20-ամյա Հրանտ Գասպարյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն այսօր կտեղափոխվի հիվանդասենյակ: Տղայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն բավարար: