|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին բերել են հիվանդանոց, այս պահին նրան տեղափոխեցին վիրահատարան, պատրաստվում են վիրահատություն իրականացնել: Ինչպես է նրա առողջական վիճակը` այս մասին մենք դեռ ոչինչ չենք կարող ասել: Ասելիք կունենա բժիշկը վիրահատությունից հետո: Միայն կարող եմ ասել, որ ընդունարանում, երբ ընդունեցինք նրան, գիտակցություն ուներ»,- ԳԱԼԱ-ին հաղորդել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունարանի աշխատակիցները:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հաստատել է Հայրիկյանի հեռախոսազանգին պատասխանող անձնավորությունը:
Տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, ով, սակայն, դժվարացավ պատասխանել ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել` Պարույր Հայրիկյանը մենա՞կ է եղել, թե՞ ոչ: Ըստ տեղեկությունների` ՀՀ նախագահի թեկնածուն հրազենային վնասվածք ստացել է ուսի մասում:
Ընդունարանի աշխատակիցներն ասել են նաեւ, որ Պարույր Հայրիկյանը թեև գիտակցությունը չէր կորցրել, բայց չէր էլ հիշում՝ ինչ է կատարվել իր հետ: