կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 13:09
Քաղաքական

Ո՞վ էր Հայրիկյանին հրավիրել ''Գարեգին Նժդեհ'' ֆիլմի պրեմիերային

Ո՞վ էր Հայրիկյանին հրավիրել ''Գարեգին Նժդեհ'' ֆիլմի պրեմիերային

Կիրակի օրը  «Մոսկվա» կինոթատրոնում  ՀՀԿ վերնախավը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա էր «Գարեգին Նժդեհ» ֆիլմի՝ հատուկ ՀՀԿ-ի համար նախատեսված պրեմիերային: Եկել էր նաեւ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ը Հայրիկյանից հետաքրքրվեց, թե ո՞վ էր հրավիրել նրան այդ պրեմիերային, եւ ինչպես էր ստացվել, որ նախագահի թեկնածուներից միայն ինքն էր հրավիրված: Պարզվում է` հրավիրողը եղել է «ֆիլմի պատասխանատուներից»: Հայրիկյանն ընդգծեց, որ նախագահի մյուս թեկնածուներին էլ է հրավեր ուղարկվել, իսկ ինքը, կարողանալով ճիշտ տեղավորվել ժամանակում, կարողացել է ներկա գտնվել պրեմիերային:

 

«Եթե ինձ նախապես հարցներ սցենարիստը, ես որոշ ուղղումներ կանեի, օրինակ` ֆիլմում Նժդեհն օգտագործում է «ցեղասպանություն» բառը, բայց նրա օրոք այդ բառը չկար: Բայց, դե, հիմա մարդիկ շտապել են: Շատ հուզիչ ֆիլմ էր: Նժդեհը ողբերգական կերպար է: Այս ֆիլմում կար այդ ողբերգական կերպարը, եւ ես շատ տառապագին պահեր ապրեցի»,- հայտարարեց Հայրիկյանը: